Այսօր: Երեքշաբթի, 15 Հունիսի 2021թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.06.21 Շնորհավորական ուղերձ՝ վերջին զանգի կապակցությամբ
Սիրելիʼ շրջանավարտներ,
Շնորհավորում ենք ձեզ վերջին զանգի կապակցությամբ. մաղթում ենք նպատակների իրականացում և ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու վճռականություն:
Թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի կյանքի իր հստակ ու արժանապատիվ ուղին, և թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու նվիրական ցանկությունները:
Այս հանդիսավոր օրը Դուք կյանքի նոր էջ եք բացում, ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կայացման ուղին, շատերն էլ կանգնած են պատասխանատու ընտրության առջև:
Սիրելի ուսուցիչներ, օրվա առթիվ շնորհավորում ենք նաև Ձեզ:
Դուք եք տվել այն հիմնարար գիտելիքներն ու դաստիարակությունը, որոնց հիմքի վրա այսօրվա շրջանավարտները կառուցելու են իրենց վաղվա օրը:
Սիրելիʼ շրջանավարտներ, ձեզ բարի երթ և ամենայն բարիք..
28.04.21 Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների և փողոցների երթևեկելի մասերի փոսային նորոգման աշխատանքների իրականացման հրավեր

Հրազդանի համայնքապետարանը հայտարարել է մրցույթ՝ ներհամայնքային ճանապարհների և փողոցների երթևեկելի մասերի փոսային նորոգման ( ասֆալտապատման ) աշխատանքներ իրականացնելու համար:   
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլէկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային գնումների armeps ( armeps.am ) համակարգի միջոցով մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ժամը 12:00-ն:          
Ընթացակարգի ծածկագիրն է՝ << ԿՄՀՔ-ԳՀԱՇՁԲ-21/16 >>    :
Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիում ենք մասնակցելու կայանալիք մրցույթին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 060 46 01 51:

25.04.21 Ծառատունկ՝ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում

«10 միլիոն ծառ» համապետական նախաձեռնության շրջանակում այսօր Հրազդան համայնքի՝ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում իրականացվեց ծառատունկ. տնկվեցին շուրջ 500 տնկիներ:

21.04.21 Հրազդան համայնքում փաստացի գործազուրկ քաղաքացիների և պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածների համար ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիր
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ու «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն ու սանմաքրում» հիմնարկը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացնում են ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում իրականացվում են այգիների և զբոսայգիների պահպանման, համայնքային շենքերի սպասարկման , սանիտարական մաքրման աշխատանքներ: Ներգրավված է մինչև 60 աշխատող, որոնց թվում են թե համայնքում բնակվող անապահով ընտանիքների ներկայացուցիչներ,   թե Արցախից տեղահանված և Հրազդան համայնք ժամանած ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ... Մանրամասն
05.04.21 Հրազդանի համայնքապետարանը և UNHCR-ը (ՄԱԿ ՓԳՀ) մշակում և ներդնում են նոր ջանքեր՝ մարդասիրական էլ ավելի նպատակային ծրագրեր իրականացնելու համար:
2021 թ-ի մարտի 30-ին UNHCR Հայաստանյան գործընկերներ՝ Ումար Յախյաևը, Ալմազ Բուրկուտովը, Կարեն Խաչատրյանը, Աստղիկ Ղևոնդյանը և Անահիտ Հայրապետյանը այցելել էին Հրազդան համայնք: Հյուրերին նախ ընդունեց համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանի հետ հյուրերը քննարկեցին իրավիճակը արցախից տեղահանվածների ընտանիքներում: Մտքեր փոխանակվեցին նաև աջակցության տարբեր ուղությունների և առաջնային բնագավառների շուրջ՝ նպատակ հետապնդելով ստեղծել ավելի նպատակային և արդյունավետ օժանդակության նախագծերի ծրագրեր՝ խթանման և հաղթահարման մեխանիզմերի միջոցով: Հանդիպումից հետո կողմերը UNHCR Հայաստանյան մեր գործընկերները՝ աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ ... Մանրամասն
07.12.20 Դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր

32 տարի առաջ այս օրը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, որը մեր պատմության մեջ թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր կյանքեր։ Ավերիչ երկրաշարժի պատճառած հսկայական կորուստները ժամանակի ընթացքում կարող են վերականգնվել, սակայն նրա տված խորը ցավը դեռ երկար կմնա բոլորիս սրտերում: Խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջև:                                                                                Հավերժ հիշատակ բոլորին…

27.06.20 Հրազդան համայնքը միացել է «Կրիր, որ կրենք » իրազեկման արշավին:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Հրազդան համայնքի տարբեր թաղամասերում և քաղաքացիներին բաժանել են բժշկական դիմակներ: Միևնույն ժամանակ նրանք քաղաքացիներին խնդրել և կոչ են արել պարտադիր կերպով կրել պաշտպանիչ դիմակներ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք պահպանել հիգիենայի կանոնները, և լրջորեն վերաբերվել կանխարգելիչ բոլոր միջոցառումներին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ-19.10.2020թ.
Ավագանու հերթական նիստ-11.09.2020
Ավագանու արտահերթ նիստ-31.08.2020
Ավագանու արտահերթ նիստ -14.08.2020
Ավագանու հերթական նիստ-13.07.2020
Ավագանու հերթական նիստ-10.06.2020
Ավագանու արտահերթ նիստ-15.05.2020
Ավագանու հերթական նիստ-13․04․2020
Ավագանու արտահերթ նիստ-18.03.2020
Ավագանու հերթական նիստ 25.02.2020
Հրազդան համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2019
Ավագանու արտահերթ նիստ-27.12.2019
Ավագանու արտահերթ նիստ-20.12.2019
Ավագանու հերթական նիստ -13.12.2019
Ավագանու արտահերթ նիստ -05.11.2019
Ավագանու հերթական նիստ-14.10.2019
Ավագանու հերթական նիստ 12.09.2019
Ավագանու արտահերթ նիստ-09.08.2019
Ավագանու արտահերթ նիստ-16.07.2019
Ավագանու հերթական նիստ-10.06.2019
Ավագանու արտահերթ նիստ-03.05.2019
Ավագանու հերթական  նիստ-12.04.2019
Ավագանու հերթական նիստ-25.02.2019
Ավագանու հերթական նիստ-15.01.2019
Ավագանու արտահերթ նիստ-21.12.2018
Ավագանու հերթական նիստ-14.12.2018
Ավագանու արտահերթ նիստ-19.11.2018
Ավագանու հերթական նիստ-14.11.2018
Ավագանու հերթական նիստ-15.10.2018
Ավագանու հերթական նիստ-14.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-03.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-28.08.2018
Ավագանու հերթական նիստ-30.07.2018
Ավագանու արտահերթ նիստ-02.07.2018
Ավագանու հերթական նիստ-13.06.2018
Ավագանու արտահերթ նիստ-22.05.2018
Ավագանու հերթական նիստ - 13.04.2018
Ավագանու արտահերթ նիստ 21.03.2018
Ավագանու հերթական նիստ - 21.02.2018
Ավագանու հերթական նիստ - 15.01.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner