Այսօր: Կիրակի, 17 Փետրվարի 2019թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.19 Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելիʹ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում անսպառ կամք, եռանդ և համախմբվածություն հայրենքիքի պաշտպանության վեհ գործում: Անկախության դժվարին ճանապարհին մեր ազգը բազում դժվարություն և զրկանք է կրել, և այդ ճանապարհին շատերն են ընկել, բազմաթիվ փորձություններից մենք ազգովի դուրս ենք եկել հաղթանակած, որի արդյունքում ունենք հզոր և կազմավորված Հայոց բանակ: Փառք Քեզ իմ նահատակված եղբայր, քանզի մեր հաղթանակի գրավականը դու ես, իմ ապագան դո ւ ես կերտել քո կյանքի գնով, ես գիտակցում եմ, որ դու չես մահացել քո մահով, այլ նահատակվել ես հանուն հայրենիքի և իմ ազգի ապագայի:  Փառք Քեզ Սպարապետ, Հայոց բանակի գեներալ, սպա և զինվոր, փառք քեզ Արցախցի` քո անկոտրում ... Մանրամասն
10.01.19 2019 թվականի ձմեռային զորակոչ

Հունվարի 10-ին Հրազդանի զինկոմիսարիատում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը: 
39 նորակոչիկներ Հրազդան համայնքից մեկնեցին ծառայության իրենց պարտքը կատարելու հանուն հայրենիքի զորացման և սահմանների պահպանման: Նորակոչիկների ճանապարհման արարողությանը ներկա էր համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, ով իր խոսքն ուղղելով ապագա զինվորներին, մաղթեց նրանց անփորձանք և խաղաղ ծառայություն:
Սիրելիʹ նորակոչիկներ, ամուր և ուժեղ եղեք, իմացեք, որ պետությունը և համայնքը միշտ Ձեր կողքին է:

03.01.19 Համայնքապետարանին ենթական ավտոպարկի ներկայիս վիճակը
Կարևորելով մեր համայնքի բնակիչների տեղեկացված լինելը, ցանկանում ենք իրազեկել և ցույց տալ թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում համայնքապետարանին ենթակա ավտոպարկը, որը սպասարկում է համայնքի տարբեր ճանապարհներ և ոլորտներ: Հարգելի քաղաքացիներ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ և Ձեզ անհարմարություններ չպատճառելու նպատակով կատարվում է անհնարինը, որպեսզի այս եղանակին և առհասարակ համայնքը լինի մաքուր, փողոցներն էլ անցանելի: Ներկայացված մեքենաները տարիներ շար ունակ գործում են վարձակալական հիմունքներով, միայն վերջերս ձեռք բերված նոր աղբատար մեքենան է հանդիսանում համայնքի սեփականություն:  Տեղեկացնենք նաև, որ օրեր առաջ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ պարկը համալրվել է տեխնիկապես անթերի մի նոր գրեյդերով, ... Մանրամասն
27.12.18 Բարերարի ֆինանսավորմամբ վերանորոգվում է Հրազդանի թիվ 5 դպրոցի մարզադահլիճը
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը շարունակում է գործել ի նպաստ քաղաքի ու քաղաքացիների` իր անմիջական ուշադրության կենտրոնում պահելով անգամ համայքապետարանի ենթակայությունից դուրս գտնվող կառույցները: Մասնավորապես, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ գործարար Գարիկ Բակլաչյանի ֆինանսավորմամբ, այս պահին ամբողջությամբ վերանորոգվում է Հրազդան համայնքի թիվ 5 դպրոցի մարզադահլիճը: Հատկանշական է այն փաստը, որ բարերարը եղել է տվյալ դպրոցի սան:  Հրազդանի համայնքապետարանը ողջունում է ցանկացած ներդրում, որը կարող է դառնալ համայնքի ծաղկման, զարգացման ու առաջընթացի գրավականը:                Ստորև ներկայացնում ենք մարզադահլիճի ներկայիս անմխիթար ... Մանրամասն
21.12.18 Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, հանդիսավոր կերպով վառվեցին հրազդան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական և պարային կատարումներով:

10.12.18 ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՃԻՇՏ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր պարտականությունները ստանձնելու առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել համայնքի խնդիրների հետևողական լուծմանը:                                                                                Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված առաջին ձեռնարկումը  Ջրառատ թաղամասի  <<Մամաներ>>  հատվածի գազաֆիկացումն էր: Դա իրատեսական համարելով, Միքայելյանը նշել էր, որ գազիֆիկացումը պետք է տեղի ունենա ոչ համայնքի բյուջեի հաշվին: Նա կարճ ժամանակահատվածում ... Մանրամասն
14.11.18 Ավագանու հերթական նիստ

Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը: 
Նիստին ներկա ավագանու 11 անդամները հաստատեցին օրակարգը, որը բաղկացած էր 18 հարցերից:
Համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուների զեկույցներն ու պարզաբանումները լսելով՝ ավագանու անդամները կայացրեցին համապատասխան որոշումներ:

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Ավագանու նիստեր-
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան

(0223) 2-23-45

info@hrazdan.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner