Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Արզումանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/07/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/08/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի/ծածկագիր 2.1-7 /:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
ա) կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագիրը, հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
բ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակն ու ծավալը.
գ) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում համայնքի ղեկավարին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
դ) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրից բխող միջոցառումների իրականացումը.
ե) կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
զ) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
է) ապահովում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանություններ բացահայտումն ու ճշգրտումը.
ը) գնահատում է համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
թ) առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին համայնքային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
ժ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ժա) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունը և ճշգրտությունը.
ժբ) գնահատում է համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
ժգ)իրականացնում է համայնքապետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
ժդ) ներքին աուդիտի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
ժե) պահպանում է գաղտնիություն աուդիտի իրականացման ընթացքում կամ արդյունքների հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
ժզ) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ.
ժէ) համայնքի ղեկավարին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
ժը)իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժամումների գործունեության մոնիթորինգ, վերլուծություն և ներկայացնում է առաջարկություններ.
ժթ) մասնակցում է քաղաքի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրագործմանը.
ի) իրականցնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում, աուդիտ կամ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ինչպես նաև առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում՝
1) հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում՝ Վերահսկիչ պալատի, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողության և ներքին աուդիտի ստորաբաժանումների), պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ամբողջական մեկ տարվա փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված՝ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների երկու ամբողջական տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,
3) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական և համայնքների հիմնարկների, 50 տոկոսից ավելի պետական և համայնքային մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների, տնօրենների տեղակալների և հաշվապահների մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:
բ) «Համայնքային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, Հարկային օրենսգրքի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործողություններից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

2. Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի /ծածկագիր 2.3-14 /:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
ա) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում Բաժնի պետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
բ) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրից բխող միջոցառումների իրականացումը.
գ) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
դ) ապահովում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանություններ բացահայտումն ու ճշգրտումը.
ե) գնահատում է Համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
զ) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համայնքային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
է) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունը և ճշգրտությունը.
ը) իրականացնում է Համայնքապետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
թ) պահպանում է գաղտնիություն աուդիտի իրականացման ընթացքում կամ արդյունքների հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
ժ) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ.
ժա)իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության մոնիթորինգ, վերլուծություն և ներկայացնում է առաջարկություններ.
ժբ) մասնակցում է քաղաքի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրագործմանը.
ժգ) Բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություւներ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) տնտեսագիտություն /էկոնոմիկա/ և կառավարում / մենեջմենտ/ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, ինչպես նաև առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում՝
1) հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում՝ Վերահսկիչ պալատի, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողության և ներքին աուդիտի ստորաբաժանումների), պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ամբողջական մեկ տարվա փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված՝ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների երկու ամբողջական տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,
3) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական և համայնքների հիմնարկների, 50 տոկոսից ավելի պետական և համայնքային մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների, տնօրենների տեղակալների և հաշվապահների մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:
բ) «Համայնքային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, Հարկային օրենսգրքի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործողություններից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։
Մրցույթը կկայանա 2019 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին Հրազդանի համայնքապետարանի վարչական շենք 5-րդ հարկում /ք.Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները /փախստականի կարգավիճակ ունեցող անձինք/ պետք է ներկայացնեն`
-դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
-տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
-արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի, կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
-1 լուսանկար` 3x4 սմ. չափսի,
-անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Հրազդանի համայնքապետարանում /ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ, վարչական շենք, 5-րդ հարկ, աշխատակազմ , հեռ. /060/ 46-01-61/ և ՀՀ Կոտայքի մարզպետարանում / ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ, վարչական շենք, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն , հեռ. /0223/ 2-34-13, 2-73-01/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հուլիսի 18-ը ներառյալ:

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ-16.07.2019
Ավագանու արտահերթ նիստ-16.07.2019
Ավագանու հերթական նիստ-10.06.2019
Ավագանու հերթական նիստ-10.06.2019
Ավագանու արտահերթ նիստ-03.05.2019
Ավագանու արտահերթ նիստ-03.05.2019
Ավագանու հերթական  նիստ-12.04.2019
Ավագանու հերթական  նիստ-12.04.2019
Ավագանու հերթական նիստ-25.02.2019
Ավագանու հերթական նիստ-25.02.2019
Ավագանու հերթական նիստ-15.01.2019
Ավագանու հերթական նիստ-15.01.2019
Ավագանու արտահերթ նիստ-21.12.2018
Ավագանու արտահերթ նիստ-21.12.2018
Ավագանու հերթական նիստ-14.12.2018
Ավագանու հերթական նիստ-14.12.2018
Ավագանու արտահերթ նիստ-19.11.2018
Ավագանու արտահերթ նիստ-19.11.2018
Ավագանու հերթական նիստ-14.11.2018
Ավագանու հերթական նիստ-14.11.2018
Ավագանու հերթական նիստ-15.10.2018
Ավագանու հերթական նիստ-15.10.2018
Ավագանու հերթական նիստ-14.09.2018
Ավագանու հերթական նիստ-14.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-03.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-03.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-28.08.2018
Ավագանու արտահերթ նիստ-28.08.2018
Ավագանու հերթական նիստ-30.07.2018
Ավագանու հերթական նիստ-30.07.2018
Ավագանու արտահերթ նիստ-02.07.2018
Ավագանու արտահերթ նիստ-02.07.2018
Ավագանու հերթական նիստ-13.06.2018
Ավագանու հերթական նիստ-13.06.2018
Ավագանու արտահերթ նիստ-22.05.2018
Ավագանու արտահերթ նիստ-22.05.2018
Ավագանու հերթական նիստ - 13.04.2018
Ավագանու հերթական նիստ - 13.04.2018
Ավագանու արտահերթ նիստ 21.03.2018
Ավագանու արտահերթ նիստ 21.03.2018
Ավագանու հերթական նիստ - 21.02.2018
Ավագանու հերթական նիստ - 21.02.2018
Ավագանու հերթական նիստ - 15.01.2018
Ավագանու հերթական նիստ - 15.01.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան

(0223) 2-23-45

info@hrazdan.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner