Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` <<Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> և <<Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` <<Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> և <<Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> որոշումների նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-460-148 հեռախոսահամարով: